Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը. այսօր մահերի թիվը 40 է - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը. այսօր մահերի թիվը 40 է

2020-11-19 13:27 , Общество, 148

Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը. այսօր մահերի թիվը 40 է

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 19-ի առավոտյան, կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ 61-ամյա Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը:

Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար:

Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 3796 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1520 նոր դեպք, արձանագրվել է մահվան 31+9 դեպք, առողջացել է 8319 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ նոյեմբերի 19-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 121 979 դեպք է հաստատվել, որոնցից 88 388-ն` առողջացած, 1870-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է։

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 243 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 475 986 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть