Առաջնագծում մարտական հերթապահությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Առաջնագծում մարտական հերթապահությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ

2020-11-19 16:55 , Общество, 972

Առաջնագծում մարտական հերթապահությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տարածած հայտարարությամբ հայտնում է, որ Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։

Նշվում է, որ նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։

Лента

Рекомендуем посмотреть