Այսօրվանից Արցախում աշխատանքն է սկսում ՌԴ 5 ստորաբաժանմամբ՝ այդ թվում հակամարտող կողմերի հաշտեցման, հումանիտար կենտրոնը - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից Արցախում աշխատանքն է սկսում ՌԴ 5 ստորաբաժանմամբ՝ այդ թվում հակամարտող կողմերի հաշտեցման, հումանիտար կենտրոնը

2020-11-20 17:45 , Общество, 886

Այսօրվանից Արցախում աշխատանքն է սկսում ՌԴ 5 ստորաբաժանմամբ՝ այդ թվում հակամարտող կողմերի հաշտեցման, հումանիտար կենտրոնը

Այսօրվանից Ղարաբաղում աշխատանքն է սկսում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանագրով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման լրացուցիչ միջոցների մասին» հրամանագրի իրականացման շրջանակում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը։

Կենտրոնում, որը տեղակայված է Ստեփանակերտում, գործելու է 5 ստորաբաժանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դրանք են՝ հումանիտար ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, այդ թվում՝ «Խաղաղապահի լրատու» թերթ ու հեռուստառադիոընկերություն, տրանսպորտային ապահովման, բժշկական սպասարկման, առևտրակենցաղային սպասարկման կենտրոնները:

Лента

Рекомендуем посмотреть