Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, ով գալիք խորհրդարանական ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել՝ այսօր բարձրաձայնում է՝ բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:
«Քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող ուսուցիչներն ու դասախոսները, բժիշկներն ու գիտաշխատողները, մտավորականներն ու արվեստագետները, շինարարն ու հողագործը գնահատված չեն ըստ արժանվույն»,- հանրությանն ուղղված տեսաուղերձում նշում է նա՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է լուծումներ գտնել նրանց կատարած աշխատանքի դիմաց համարժեք արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ապահովելու համար: Նախկին պաշտոնյան վստահ է՝ նպատակային և խնայողաբար օգտագործելով պետական բյուջեի թեկուզ սուղ միջոցները, հնարավոր է այս ուղղությամբ փոքր քայլերով, բայց հետևողական բարեփոխումներ իրականացնել:
Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ ռեպորտաժում.