Եվրադատարանը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել 17 հայ գերիների վերաբերյալ․ վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է - RadioVan.fm

Онлайн

Եվրադատարանը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել 17 հայ գերիների վերաբերյալ․ վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է

2020-11-23 17:18 , Право, 1099

Եվրադատարանը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել 17 հայ գերիների վերաբերյալ․ վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ՄԻԵԴ-ում զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը,Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը,Վալերի Հայրապետյանը, Հարություն Գևորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը և Խաչիկ Հակոբյանը:

«Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:

Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ»,-ասված է ՄԻԵԴ-ում զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբանների հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть