«Արձանագրված չի ԼՂ նախկին ինքնավար մարզը ինչպես է լինելու, Հադրութը, նույն Քարին տակը ինչպես են լինելու, այդ մարդը՝ գլուխը կախ, ինչպե՞ս կարող է բանակցել»․ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել - RadioVan.fm

Онлайн

«Արձանագրված չի ԼՂ նախկին ինքնավար մարզը ինչպես է լինելու, Հադրութը, նույն Քարին տակը ինչպես են լինելու, այդ մարդը՝ գլուխը կախ, ինչպե՞ս կարող է բանակցել»․ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

2020-11-23 19:04 , Политика, 1045

«Արձանագրված չի ԼՂ նախկին ինքնավար մարզը ինչպես է լինելու, Հադրութը, նույն Քարին տակը ինչպես են լինելու, այդ մարդը՝ գլուխը կախ, ինչպե՞ս կարող է բանակցել»․ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

«Հազար ու մի տեսակ հարցեր կան, արձանագրված չի Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) նախկին ինքնավար մարզը ինչպես է լինելու, Հադրութի շրջանը ինչպես է լինելու, նույն Քարին տակը ինչպես է լինելու, այդ մարդը՝ գլուխը կախ, ինչպե՞ս կարող է բանակցել»,-ասաց Գեղամ Մանուկյանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության շենքի առջև անժամկետ հացադուլ է սկսել։

«Ռադիո Վան»-ի հարցին, թե, ի՞նչ կարող է փոխել հացադուլը, երբ, նույն պահանջով հայտնի հայտարարության օրից՝ նոյեմբերի 10-ից ի վեր, բողոքի ակցիներ և հանրահավաքներ են եղել, Գեղամ Մանուկյանն ասաց․

«Նույն պահանջն ունեմ՝ մարդկանց աչքերը բացելու , որպես քաղաքացի, կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանն այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Իբրև ՀՀ Քաղաքացի, որ

- մտահոգ է այս վիճակի համար,

- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով, - գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝

Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։

․․․Նիկոլը պետք է հեռանա....»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть