«Մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում». Արցախում ճշգրտվում են ՊԲ վերատեղակայման սահմանները - RadioVan.fm

Онлайн

«Մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում». Արցախում ճշգրտվում են ՊԲ վերատեղակայման սահմանները

2020-11-23 19:27 , Политика, 783

«Մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում». Արցախում ճշգրտվում են ՊԲ վերատեղակայման սահմանները

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները:

Այդ մասին հայտնում են Արցախի պաշտտպանության նախարարությունից (ՊՆ)՝ ընդգծելով, որ, հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների:

«Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,-ասված է Արցախի պաշտպանական գերատեսրության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть