ԿԽՄԿ-ն հորդորում է անհայտ կորածների տվյալների ճշտման հարցերով դիմել ՀՀ ՊՆ՝ 81-35 և 012 28-89-80 համարներով - RadioVan.fm

Онлайн

ԿԽՄԿ-ն հորդորում է անհայտ կորածների տվյալների ճշտման հարցերով դիմել ՀՀ ՊՆ՝ 81-35 և 012 28-89-80 համարներով

2020-11-24 14:27 , Общество, 1186

ԿԽՄԿ-ն հորդորում է անհայտ կորածների տվյալների ճշտման հարցերով դիմել ՀՀ ՊՆ՝ 81-35 և 012 28-89-80 համարներով

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Նոյեմբերի 13-ից սկսած մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներից։

Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415 հեռախոսահամարով։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով»:

Նշենք՝ երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնելով, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ՝ ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով, և, որ կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ:

Лента

Рекомендуем посмотреть