Գերեվարվածների մասին տեսանյութերը շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ. ԱԱԾ-ն՝ չտարածելու կոչով - RadioVan.fm

Онлайн

Գերեվարվածների մասին տեսանյութերը շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ. ԱԱԾ-ն՝ չտարածելու կոչով

2020-11-24 14:36 , Право, 976

Գերեվարվածների մասին տեսանյութերը շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ. ԱԱԾ-ն՝ չտարածելու կոչով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել, որում նշում է, թե վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

«Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»,-ասված է ԱԱԾ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть