Ընկույզի վաճառքից 4 մլն դրամ Արցախին օգնության դրամահավաքին փոխանցած փոքրիկ Վահեն այսօր հյուրընկալվել է Արմավիրի քաղաքապետին - RadioVan.fm

Онлайн

Ընկույզի վաճառքից 4 մլն դրամ Արցախին օգնության դրամահավաքին փոխանցած փոքրիկ Վահեն այսօր հյուրընկալվել է Արմավիրի քաղաքապետին

2020-11-24 19:54 , Общество, 1109

Ընկույզի վաճառքից 4 մլն դրամ Արցախին օգնության դրամահավաքին փոխանցած փոքրիկ Վահեն այսօր հյուրընկալվել է Արմավիրի քաղաքապետին

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ վաճառող փոքրիկ Վահեին, ով ավելի քան չորս միլիոն դրամ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, ով պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,-ասված է քաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։

Օրերս հաղորդվեց, որ որոշում է կայացվել դրամահավաքի միջոցներից օժանդակություն տրամադրել ՀՀ բյուջեին:

Лента

Рекомендуем посмотреть