Վերջին 10 օրում ավելի քան 11 հազար քաղաքացի է վերադարձել Ղարաբաղ - RadioVan.fm

Онлайн

Վերջին 10 օրում ավելի քան 11 հազար քաղաքացի է վերադարձել Ղարաբաղ

2020-11-25 13:02 , Общество, 852

Վերջին 10 օրում ավելի քան 11 հազար քաղաքացի է վերադարձել Ղարաբաղ

Նոյեմբերի 14-ից մինչ օրս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ (ԼՂ) է վերադարձել ավելի քան 11 հազար փախստական։

Այդ մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից (ՌԴ ՊՆ)՝ընդգծելով, որ ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում:

Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները շարունակում են հրադադարի ռեժեմի պահպանման ուղղությամբ առաջադրանքների կատարումը. իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում է իրականացվում 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ «Հյուսիս» հատվածում:

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են նաև վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, պարեկների ուղեկցությամբ ապահովվում է սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով տրանսպորտային միջոցների երթևեկը հեռավոր բնակավայրեր:

Лента

Рекомендуем посмотреть