Ռազմական դրությունը հենց այսօր ամբողջությամբ կարող ենք չեղարկել. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի նախագիծը - RadioVan.fm

Онлайн

Ռազմական դրությունը հենց այսօր ամբողջությամբ կարող ենք չեղարկել. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի նախագիծը

2020-11-26 13:42 , Политика, 1021

Ռազմական դրությունը հենց այսօր ամբողջությամբ կարող ենք չեղարկել. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի նախագիծը

Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության (ԼՀԿ) հեղինակած օրինագծի քննարկման նպատակով Ազգային ժողովում (ԱԺ) մեկնարկել է արտահերթ նիստը:

Ընթացող նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Ի դեպ՝ նախագիծը երեկ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել:

Նախագծին դեմ էին քվեարկել իշխանական բոլոր չորս պատգամավորները, կողմ էին ԼՀԿ-ի երկու և ԲՀԿ-ից նիստին ներկա մեկ պատգամավոր։

Դեմ քվեարկող պատգամավորների հիմնավորումն այն էր, որ ռազմական դրությունը հայտարարվել է Զինված ուժերի առաջարկով, ուստի հենց Կառավարության և Զինված ուժերի գնահատականի հիման վրա էլ պետք է հանվի։

Մասնավորապես, հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ օրինագծով առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը, քանի որ պատճառները, որոնք ներկայացվել են ռազմական դրություն հաստատելու համար, վերացված են, իսկ սահմանափակումները, որոնք առկա են նշյալ պայմաններում, առկա են: Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրությունը կհանգեցնի նաև տնտեսական ճգնաժամի: Այս համատեքստում Գևորգ Գորգիսյանն ընդգծել է, որ երկքաղաքացիները, ռազմական դրությամբ պայմանավորված, չեն կարողանում երկրից բացակայել:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի պնդմամբ էլ՝ ռազմական դրություններ հաստատելն ու վերացնելն ինքնանպատակ չեն կարող լինել, հետևաբար, հնարավոր է քննարկել ռազմական դրության մասնակի չեղարկման հարցը՝ մեղմացնելով այն դրույթները, որոնք բուն ռազմական դրության հետ կապ չունեն:

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը ներկայացնելով պաշտպանական գերատեսչության կարծիքը՝ տեղեկացրել էր, որ ռազմական դրությունը չեղարկելուն դեմ չեն, սակայն դրանից անմիջապես հետո պետք է ընդունվի այլ դրություն: «Անվտանգության խնդիր ունենք: Պետք է կազմակերպել սահմանային պահպանություն, որի տարբերակները քննարկվում են: Դրան պետք է ժամանակ տրամադրել»,- նշել էր նա: Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի՝ նախօրեին կայացած նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть