Ավինյանը արարողակարգի պատասխանատուին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել - RadioVan.fm

Онлайн

Ավինյանը արարողակարգի պատասխանատուին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

2020-11-26 13:47 , Политика, 1053

Ավինյանը արարողակարգի պատասխանատուին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին որոշում է ստորագրել՝ իր գրասենյակի աշխատողներին խրախուսելու մասին:

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»:

Հավելվածում ներկայացված ցուցակում 1 անձ է՝ արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանը, որին որպես խրախուսանք տրվող պարգևատրման գումարը 315 100 դրամ է:

Лента

Рекомендуем посмотреть