Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը՝ դառնալով նման որոշում կայացրած Անգլիայի առաջին քաղաքը - RadioVan.fm

Онлайн

Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը՝ դառնալով նման որոշում կայացրած Անգլիայի առաջին քաղաքը

2020-11-26 14:31 , Политика, 934

Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը՝ դառնալով նման որոշում կայացրած Անգլիայի առաջին քաղաքը

2020-ի նոյեմբերի 25-ին Անգլիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին միաձայն բանաձև է ընդունել՝ դառնալով նման բանաձև ընդունած Միացյալ Թագավորության առաջին քաղաքը:

Այս մասին տեղեկանում ենք derbynewsհրապարակումից:

Բանաձևում շեշտվում է, որ Արցախի Հանրապետությունը էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում, այն Խորհրդային տարիներին ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ:

«Հայ ազգային փոքրամասնությունն Ադրբեջանի կողմից անդադար բնաջնջման ու էթնիկ զտումների է ենթարկվել, հետևաբար նրանց անվտանգությունն ու ապրելու իրավունքը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, քանի որ 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով միաձայն քվեարկել է անկախության օգտին, ինչն ամբողջովին համապատասխանում է միջազգային նորմերին»,-ասված է բանաձևում, որում ընդգծվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն ավելի են ընդգծում Արցախի ժողովրդի դեմ գոյութենական սպառնալիքը:

Բանաձևում միջազգային հանրությանը կոչ է արվում ակտիվորեն գործել՝ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար, այդ թվում նաև՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրենց պատմական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը:

Դերբիի քաղաքային խորհուրդն ընդունած բանաձևով նաև որոշել է դիմել արտաքին գործերի նախարարին՝ տեղեկացնելու բանաձևի մասին ու խնդրելու Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Лента

Рекомендуем посмотреть