Սոթքի հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման մասին լուրերը սուտ են. ՀՀ ՊՆ, վարչապետի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Սոթքի հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման մասին լուրերը սուտ են. ՀՀ ՊՆ, վարչապետի խոսնակ

2020-11-26 18:43 , Общество, 1474

Սոթքի հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման մասին լուրերը սուտ են. ՀՀ ՊՆ, վարչապետի խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը, չեն համապատասխանում իրականությանը»:

Սոթքի հանքավայրի տարածք ադրբեջանական զինուժի մտնելու և աշխատակիցներին դուրս գալու համար մեկ ժամ ժամանակ տալու վերաբերյալ շրջանառվող լուրը հերքել է նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,-«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է նա:

Лента

Рекомендуем посмотреть