Թշնամական 15 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Դավիթ Գրիգորյանը զոհվել է - RadioVan.fm

Онлайн

Թշնամական 15 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Դավիթ Գրիգորյանը զոհվել է

2020-11-26 19:19 , Общество, 1116

Թշնամական 15 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Դավիթ Գրիգորյանը զոհվել է

Զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կարախամբելի - Ֆիզուլի հատվածում թշնամու 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա (ՀՄՄ) խոցած, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը։

Մահվան բոթը հայտնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), որի ֆինանսական ֆակուլտետի ուսանող էր Դավիթը:

«Ցավ է, խեղդող ցավ: Մեր Դավիթն այն հերոս տղան է, ով ծանր պահերին մեզ շատ ոգեշնչեց, սահմանից հույս ու հավատ, մեծ ուժ փոխանցեց: Նրա սխրանքն անչափելի է: Պահեր կան, երբ լռությունն է մարդու մորմոքը փոքր-ինչ արտահայտում, սա այդ պահն է, խոսքեր չկան, բառերը հիմա չեն կարող խոսել մեր վշտի մասին»,-ՀՊՏՀ-ից փոխանցում են ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի խոսքերը:

Սարդարապատի համայնքապետարանի ֆեյսբուքյան հրապարակումից տեղեկանում ենք, որ հերոս հայորդու հոգեհանգստի արարողությունն այսօր է՝ Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայող Դավիթ Գրիգորյանը, ի թիվս Արցախի պաշտպանության բանակի մի քանի զինծառայողների, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 4-ի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ ստանալով «Ոսկե արծիվ» շքանշան:

Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդու շիրմին:

Փա ՛ ռք հայոց բանակի բոլոր մարտիկներին:

Лента

Рекомендуем посмотреть