Արցախին առնչվող բանաձևի ընդունման պատճառով Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին, Միլի մեջլիսն էլ կոչ է արել այդ երկրին հետ կանչել Մինսկի խմբից - RadioVan.fm

Онлайн

Արցախին առնչվող բանաձևի ընդունման պատճառով Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին, Միլի մեջլիսն էլ կոչ է արել այդ երկրին հետ կանչել Մինսկի խմբից

2020-11-26 21:59 , Политика, 990

Արցախին առնչվող բանաձևի ընդունման պատճառով Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին, Միլի մեջլիսն էլ կոչ է արել այդ երկրին հետ կանչել Մինսկի խմբից

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) և բողոքի նոտա հղել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով:

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Նրա հետ հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա»,- РИА Новостиհաղորդմամբ՝ գործակալությանն ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

Ֆրանսիայի Սենատի՝ բանաձևի ընդունումը ողջունել են Հայաստանը, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը այն համարձակ դիրքորոշում է որակել, իսկ Ադրբեջանը քննադատել է այն։

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետ կանչելու կոչով։

«Ֆրանսիան վերջին օրերի իր դիրքորոշումներով և հայտարարություններով կասկածի տակ է դնում իր չեզոքությունը»,-ընդգծել է Ադրբեջանի Միլի մեջլիսը՝ այսօր ընդունած հայտարարության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть