Ստեփանակերտում պատերազմից հետո բացվել է առաջին դպրոցը, երեխաները ներկայացել են փուչիկներով, Պուտինի ու Շոյգույի նկարներով․ ՏԱՍՍ - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտում պատերազմից հետո բացվել է առաջին դպրոցը, երեխաները ներկայացել են փուչիկներով, Պուտինի ու Շոյգույի նկարներով․ ՏԱՍՍ

2020-11-27 17:14 , Общество, 1597

Ստեփանակերտում պատերազմից հետո բացվել է առաջին դպրոցը, երեխաները ներկայացել են փուչիկներով, Պուտինի ու Շոյգույի նկարներով․ ՏԱՍՍ

Այսօր ժամանակից շուտ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը՝ չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղում հակամարտության և դրա հետևանքների պատճառով առաջին ուսումնական հաստատությունների բացումը սպասվում էր դեկտեմբերի 1-ից ոչ շուտ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ որոշ երեխաներ դպրոց են գնացել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դիմանկարներով:

«Այսօր Ստեփանակերտի առաջին դպրոցը սկսում է ուսումնական գործընթացը: Այնուհետ կբացվեն մյուսները»,-գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

«Հանդիսավոր հանդիպմանը ներկա էր շուրջ 300 երեխա: Դիմանկարներից բացի, շատերը եկել էին փուչիկներով, Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշներով: Ներկա էր ռուս խաղաղապահների պատվիրակությունը, ովքեր իրենց ներդրումն ունեցան բացմանը»,-փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խաղաղապահների հրամանատարության ներկայացուցիչն էլ իր հերթին նշելով, որ սա քաղաքում բացվող առաջին դպրոցն է՝ ասել է, իրենք կօգնենք բացել քաղաքի բոլոր դպրոցները:

«Մենք երազում ենք և ուզում ենք, որ պատերազմներ չլինեն այս բազմաչարչար երկրում: Ուստի հաջողություն ուսման մեջ, քանի դեռ խաղաղապահներն ու Ռուսաստանը ձեզ հետ են, դուք միշտ հաջողություն կունենաք»,-ասել է նա:

Նշենք՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ, որի հետևանքով կրթության իրավունքից զրկվել են 23 978 դպրոցահասակ և 4036 նախադպրոցական տարիքի երեխաներ:

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտնեց, որ Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները:

Лента

Рекомендуем посмотреть