Պահեստազորայինի մեքենայից հայտնաբերվել է ՊՆ կարիքների համար նախատեսված մեծաքանակ սննդամթերք և պարագաներ - RadioVan.fm

Онлайн

Պահեստազորայինի մեքենայից հայտնաբերվել է ՊՆ կարիքների համար նախատեսված մեծաքանակ սննդամթերք և պարագաներ

2020-12-01 22:48 , Право, 1105

Պահեստազորայինի մեքենայից հայտնաբերվել է ՊՆ կարիքների համար նախատեսված մեծաքանակ սննդամթերք և պարագաներ

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ռազմական ոստիկանությունում (ՌՈ) ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:

«Ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք և պարագաներ:

Ռ.Վ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ՌՈ բաժանմունք»,-մանրամասնում են ՊՆ-ից՝ նշելով, որ փաստի առթիվ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть