Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին - RadioVan.fm

Онлайн

Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին

2020-12-04 18:07 , Политика, 945

Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին

Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին (ԿԽՄԿ)։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին, հայտնում է, որ այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը:

Նշենք՝ թե´ ադրբեջանական, թե´ հայկական կողմը հայտարարել են, որ գերիների և պատանդների փոխանակման գործընթացում հակված են «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը։ Թե, մասնավորապես, ինչ է ենթադրում այդ սկզբունքը՝ որևէ պարզաբանում դեռ չի տրվել։

Հավելենք, որ հստակ տվյալներ չկան նաև գերիների թվի վերաբերյալ, սակայն, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանի, նրա աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, շուրջ 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ։

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմագերիների ու աճյունների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգման միտում չեն նկատում, միաժամանակ ընդգծելով, որ այդ գործընթացում առաջընթացի օբյեկտիվ դժվարություններ կան։

Օբյեկտիվ խնդիրների շարքում Լավրովը նշել էր տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու անհետ կորածների հստակ ցուցակների բացակայությունը, որի պատճառով, նրա խոսքով, «շատ դժվար է զբաղվել այդ հարցերով»:

Лента

Рекомендуем посмотреть