Օմբուդսմենը վիճակախաղի գովազդի հեռարձակումը կանոնակարգող նախագիծ է մշակել - RadioVan.fm

Онлайн

Օմբուդսմենը վիճակախաղի գովազդի հեռարձակումը կանոնակարգող նախագիծ է մշակել

2017-11-14 13:52 , Право, 1652

Օմբուդսմենը վիճակախաղի գովազդի հեռարձակումը կանոնակարգող նախագիծ է մշակել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է փոփոխություներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում. Պաշտպանի աշխատակազմում արդենիսկ մշակվել է նշված օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։

«Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանցգործադրման պրակտիկայիուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ։

Նախագծով առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները․

•Հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև դրանց կազմակերպիչների գովազդը թույլատրվում է հեռարձակել ժամը 24.00-ից մինչև 06.00-ն ներառյալ:

•Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելվում է՝

1.որևէ կերպ դիմել անչափահասներին

2.մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործելը

3.տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է

4.տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է

5.ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային կամ անձնական հաջողության

6.քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը

•Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։

Лента

Рекомендуем посмотреть