Ընդդիմադիրները խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ են սկսում․ Փաշինյանին հեռանալու համար տրված վերջնաժամկետը սպառվել է - RadioVan.fm

Онлайн

Ընդդիմադիրները խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ են սկսում․ Փաշինյանին հեռանալու համար տրված վերջնաժամկետը սպառվել է

2020-12-08 12:11 , Политика, 1364

Ընդդիմադիրները խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ են սկսում․ Փաշինյանին հեռանալու համար տրված վերջնաժամկետը սպառվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը, որը դեկտեմբերի 5-ին հրավիրած հանրահավաքում վարչապետին մինչև այսօր՝ դեկտեմբերի 8-ը, ժամը 12։00-ն հրաժարական տալու վերջնաժամկետ էին ներակայացրել, արձանագրելով, որ այն սպառվել է, իսկ իրենց պահանջը չի կատարվել՝ հայտարարում են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ սկսելու մասին։

«Այս պահից սկսած մինչև 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:

Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ:

Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր պետ պետությունն ու պետականությունը: Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար:

Սիրելի քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար և նորից եմ կրկնում, չտրվեք սադրանքների: Ամեն ինչ պետք է լինի օրենքի ու օրինականության շրջանակներում:

Նիկոլ հեռացիր»,-իր ուղերձում նշել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Лента

Рекомендуем посмотреть