Ռուսաստանը կարգելի լոլիկի և պղպեղի ներմուծումը Արմավիրի մարզից - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանը կարգելի լոլիկի և պղպեղի ներմուծումը Արմավիրի մարզից

2020-12-09 16:10 , Экономика, финансы, 1525

Ռուսաստանը կարգելի լոլիկի և պղպեղի ներմուծումը Արմավիրի մարզից

Հայաստանի Արմավիրի մարզում աճեցված լոլիկը և պղպեղը դեկտեմբերի 14-ից չի արտահանվի Ռուսաստան․«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է դրանց ներմուծումը՝ «պեպինո» խճանկարային վիրուսի հայտնաբերման պատճառով։

Այդ մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ «պեպինո»-ն համարվում է ամենավտանգավոր բուսական հիվանդություններից մեկը: Վիրուսը շատ հաճախ ախտահարում է ջեմոցային կուլտուրաները, ջերմությունն ու խոնավությունը նպաստում են հարուցիչների ակտիվ վերարտադրմանը:

Միաժամանակ նշվում է, որ 3 երկրից ևս արգելվել է միրգ-բանաջարեղենի ներմուծումը Ռուսաստան․ դեկտեմբերի 10-ից արգելված է Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներմուծումը, դեկտեմբերի 11-ից էլ կարգելվի լոլիկի և պղպեղի ներմուծումը Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից և Ուզբեկստանի Քաշկադարիա մարզից։

Лента

Рекомендуем посмотреть