Ադրբեջանից ՀՀ է տեղափոխվել 3 տարեց գերի, մեկ տարեց էլ՝ մահացած․ Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանից ՀՀ է տեղափոխվել 3 տարեց գերի, մեկ տարեց էլ՝ մահացած․ Արցախի ՄԻՊ

2020-12-10 14:49 , Право, 988

Ադրբեջանից ՀՀ է տեղափոխվել 3 տարեց գերի, մեկ տարեց էլ՝ մահացած․ Արցախի ՄԻՊ

Երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք գերիներ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) փոխանցմամբ՝ նրանք տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ:

«Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։

Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում:

Նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են նրանց վերադարձի մասին»,-մանրամասնում է Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ իր գործընկերոջ՝ Արման Թաթոյանի հետ համադրում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում համապատասխան գործողություններ են կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Մենք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ»,-հավելել է Արցախի ՄԻՊ-ը:

Лента

Рекомендуем посмотреть