Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվում է․ Միլի մեջլիսը հաստատել է - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվում է․ Միլի մեջլիսը հաստատել է

2020-12-11 18:49 , Мир, 1029

Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվում է․ Միլի մեջլիսը հաստատել է

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, այսօր հավանություն է տվել երկրում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի նախագծին:

Haqqin.azգրում է, որ ռազմական դրությունն, ըստ նախագծի, պետք է չեղարկվի դեկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ճիշտ կեսգիշերին:

Ադրբեջանում, հիշեցնենք, ռազմական դրությունը hայտարարվել է սեպտեմբերի 28-ին՝ այդ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմամբ պայմանավորված։

44 օր տևած պատերազմն ավարտվեց ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։

Հայաստանում, նշենք, սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը շարունակում է մնալ ուժի մեջ, այն վերացնելու ընդդիմադիրների նախագիծը նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում մերժվեց։

Թեև կառավարության՝ դեկտեմբերի 2-ի որոշմամբ, ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ վերացվել են։

Лента

Рекомендуем посмотреть