Չգիտակցե՞ց, որ ոտնահարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը․ Զարիֆը կոշտ է արձագանքել Իրանի տարածքների բռնազավթման մասին Էրդողանի մեջբերումներին - RadioVan.fm

Онлайн

Չգիտակցե՞ց, որ ոտնահարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը․ Զարիֆը կոշտ է արձագանքել Իրանի տարածքների բռնազավթման մասին Էրդողանի մեջբերումներին

2020-12-11 19:21 , Мир, 1146

Չգիտակցե՞ց, որ ոտնահարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը․ Զարիֆը կոշտ է արձագանքել Իրանի տարածքների բռնազավթման մասին Էրդողանի մեջբերումներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոտնահարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Այդ մասին Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ կոշտ արձագանքելով Էրդողանի՝ նախօրեին Բաքվում արած հայտարարությանը։

Նշենք՝ դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով Բաքվի զորահանդեսին, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի՝ Իրանի ու Ադրբեջանի սահմանով անցնող Արաքս գետի մասին անջատողականության թեմայով մի բանաստեղծություն՝ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել» բովանդակությամբ։

«Նախագահ Էրդողանը լավ տեղեկացված չէ, որ այն, ինչ արտասանել է Բաքվում, վերաբերում է Արաքս գետից հյուսիս ընկած Իրանի տարածքների բռնազավթմանը: Արդյո՞ք նա չգիտակցեց, որ ոտնահարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը,- Twitter-ում, ահա, գրել է Իրանի արտգործանախարարը՝ հավելելով,- ՈՉ ՈՔ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»:

Лента

Рекомендуем посмотреть