Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից մեկը գանգուղեղային վնասվածք է ստացել - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից մեկը գանգուղեղային վնասվածք է ստացել

2020-12-11 19:37 , Общество, 1143

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից մեկը գանգուղեղային վնասվածք է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները։ Վաղ առավոտից քաղաքացիները քաղաքի տարբեր հատվածներում՝ ընդհուպ 09։08-09։45 ընկած ժամանակահատվածում կաթվածահար անելով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը, իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիաներ, որի մասնակիցները երեկոյան «Արժանապատվության երթ»-ով քաղաքի տարբեր հատվածներից շարժվելով կենտրոնացել են Ֆրանսիայի հրապարակում։

Ոստիկանությունը քաղաքի այս հատվածում ուժեր է կենտրոնացրել՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից, հակառակ պարագայում ոստիկանի օրինական պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներ։

Արդեն կան բերման ենթարկվածներ․ ստացված ահազանգերի հիման վրա ոստիկանության բաժիններ են մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբերը։

Բախումների արդյունքում կան նաև տուժածեր․ Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ քաղաքացիներից մեկի՝ 1979 թ․ ծնված Ղ․Լ․-ի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։

Մյուս քաղաքացին 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդն այսօր հայտարարել է, թե Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ, քանի որ նրա հրաժարականի պահանջին ամեն օր միանում են Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր, այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական եւ այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:

Лента

Рекомендуем посмотреть