Պայթյուն և փլուզում Վայքի գազալցակայաններից մեկում - RadioVan.fm

Онлайн

Պայթյուն և փլուզում Վայքի գազալցակայաններից մեկում

2017-02-07 20:55 , Общество, 820

Պայթյուն և փլուզում Վայքի գազալցակայաններից մեկում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոն փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում։ Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, և մի քանի գազաբալոններ շպրտվել են։ Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպենսատորների հատվածում։

Лента

Рекомендуем посмотреть