Որպեսզի պատերազմում վիրավորված 18-ամյա Էրիկը կարողանա նստել, սայլակով շարժվել՝ արտերկրում վիրահատության համար գումար է հարկավոր - RadioVan.fm

Онлайн

Որպեսզի պատերազմում վիրավորված 18-ամյա Էրիկը կարողանա նստել, սայլակով շարժվել՝ արտերկրում վիրահատության համար գումար է հարկավոր  

2020-12-13 11:53 , Общество, 3611

Որպեսզի պատերազմում վիրավորված 18-ամյա Էրիկը կարողանա նստել, սայլակով շարժվել՝ արտերկրում վիրահատության համար գումար է հարկավոր

Երևանաբնակ Oհանջանյանների ընտանիքի միակ տղան՝ 18-ամյա Էրիկ Օհանջանյանը, որը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ին, ընդամենը 12 օրվա զինծառայող է եղել, մեկ ամիս և ավելի քաջաբար կռվելով ոսոխի դեմ՝ նոյեմբերի 7-ին վիրավորվել է Շուշիի մարտերում. փամփուշտը մեջքի հատվածից վնասելով ողնուղեղը մտել է թոքի մեջ՝ վնասելով նաև ողնաշարի վերին հատվածը:

Պատանու կյանքը փրկելու համար Ստեփանակերտում անմիջապես կատարվել է թոքի վիրահատություն, որից հետո՝ նոյեմբերի 8-ին, նա տեղափոխվել է Հայաստան և, մեկ ամսից ավելի է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ անկողնային վիճակում:

Ողնուղեղի ու ողնաշարի վնասվածքի պատճառով էրիկը ընդհանրապես չի զգում ոտքերը, չի կարողանում նույնիսկ նստել։

Գերմանիայի Auguste Viktoria Klinik-ից հարազատներին հայտնել են, որ, որպեսզի Էրիկը կարողանա նստել, տեղաշարժվել սայլակով ու հոգալ իր կարիքները՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել ողնաշարի վերին հատվածի վիրահատություն, որի իրականացման օր է նշանակվել դեկտեմբերի 29-ը։

Հաջողությունը Գերմանիայում երաշխավորվել է, բժիշկներն, անգամ, տեղեկանալով, որ Էրիկը երիտասարդ զինծառայող է, պատրաստակամություն են հայտնել բուն վիրահատությունն անվճար իրականացնել, սակայն հետազոտությունների, տեղափոխման և հիվանդանոցային այլ ծախսերի համար՝ գումար է անհրաժեշտ:

Էրիկի հորեղբոր՝ Սերյոժա Օհանջանյանի փոխանցմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնել են, որ կհոգան ավիափոխադրման ծախսը: Որոշակի գումարային աջակցություն արդեն ցուցաբերվել է, սակայն, ըստ հաշվարկների, հետազոտությունների համար, ներառյալ՝ հիվանդանոցային ծախսերը, 2 ամսվա ստացիոնար բուժումը, անհրաժեշտ է մոտ 38 հազար եվրո։ Սերյոժան նաև նամակ է գրել ՀՀ առողջապահության նախարարին, սակայն դեռ արձագանք չի ստացել:

Անհրաժեշտ վիրահատության, Էրիկի հոգեվիճակի, որպես նորակոչիկ նրան առաջնագիծ ուղարկելու մասին Սերյոժա Օհանջանյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Նրանք, ովքեր կցանկանան աջակցել հերոս հայորդուն, որը դեռ բազում երազանքներ ունի իրագործելու, կարող են փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին

«Ինեկոբանկ» ՓԲԸ

2050042016741001 AMD

2050042016741020 USD

2050042016741040 RUB

2050042016741041 EUR

Ստացող՝ Սերյոժա Օհանջանյան / SERYOZHA OHANJANYAN (հորեղբայր)

———————

ԱՐՔԱ ՔԱՐՏ։ 5406 6100 0062 9894

———————

Իդրամ։ 476803090

———————

Telcell Wallet: 76342923

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть