Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ թշնամին կիրառել է հրետանի, կա 6 վիրավոր. Խանումյան - RadioVan.fm

Онлайн

Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ թշնամին կիրառել է հրետանի, կա 6 վիրավոր. Խանումյան

2020-12-12 23:35 , Общество, 1711

Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ թշնամին կիրառել է հրետանի, կա 6 վիրավոր. Խանումյան

Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ թշնամին կիրառել է հրետանի, հայկական կողմը 6 վիրավոր ունի. ռուսական կողմի հետ հանդիպումից հետո հայտնում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես գրել է.

«Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Հադրութի շրջանի այդ երկու գյուղերը, նշենք, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անդրադառնալով կատարվածին՝ հայտարարել է, թե ադրբեջանական ուժերի հարձակումը պետք է արժանանա առաջին հերթին Ռուսաստանի խաղաղապահների արձագանքին: Ավելի ուշ նա հայտնել է, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն

Մոսկվան պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցները պահպանեն լիակատար հրադադարի ռեժիմը:

Лента

Рекомендуем посмотреть