Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, կլինի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր - RadioVan.fm

Онлайн

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, կլինի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր

2020-12-14 13:47 , Общество, 1234

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, կլինի երթ՝  Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր

Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, եւ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի: Նաև հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր և հիշատակի այլ միջոցառումներ:

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ օրվա դրությամբ, «հնարավոր է, հավանական է, մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն»։

«Կունենանք բազմաթիվ չճանաչված մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլեւս չի կարելի հետաձգել: Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս գործընթացը նոյեմբերի 18-ին իր հրապարակած Ճանապարհային քարտեզի կարևոր մասն է և ոչ մի րոպե չի կարող կանգ առնել:

Лента

Рекомендуем посмотреть