2021 թ․ փետրվարից Վրաստանը կվերացնի միջազգային թռիչքների արգելքը - RadioVan.fm

Онлайн

2021 թ․ փետրվարից Վրաստանը կվերացնի միջազգային թռիչքների արգելքը

2020-12-14 20:40 , Мир, 1159

2021 թ․ փետրվարից Վրաստանը կվերացնի միջազգային թռիչքների արգելքը

2021 թվականի փետրվարից Վրաստանը կվերացնի կորոնավիրուսային համավարակի պատճառով միջազգային թռիչքների արգելքը։

Այդ մասին գրում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիյա Թուրնավային։

«Քութաիսի և Բաթումի օդանավակայանների ընդլայնման ծրագիրը ավարտական փուլում է: Մենք պլանավորում ենք փետրվարից վերացնել միջազգային չվերթների բոլոր սահմանափակումները: Մեր քաղաքացիներին և հյուրերին կսպասարկենք նորացված ենթակառուցվածքներով»,-ասել է Նատիյա Թուրնավան:

Վրաստանը կորոնավիրուսի պատճառով երկրի ցամաքային սահմանները բոլոր երկրների հետ փակել է մարտի կեսերից, իսկ մարտի վերջին դադարեցրեց նաև օդային հաղորդակցությունը:

Համավարակի մեկնարկից ի վեր առաջին չվերթները վերսկսվել են օգոստոսին․ Վրաստանը վերականգնել էր ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ, այնուհետև որոշ թռիչքներ վերսկսվել են Քութայիս քաղաքից:

Лента

Рекомендуем посмотреть