Հոսպիտալում ենք՝ Ադրբեջանից վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության համար. ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Հոսպիտալում ենք՝ Ադրբեջանից վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության համար. ՀՀ ՄԻՊ

2020-12-15 00:18 , Право, 990

Հոսպիտալում ենք՝ Ադրբեջանից վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության համար. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հայտնում է, որ աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ այցելել է հոսպիտալ՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար:

«Մեր աշխատակազմի բժշկուհի Գայանե Ղուկասյանի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում: Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արման Թաթոյանը:

Նշենք՝ դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը, որի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով Ադրբեջանին են փոխանցվել հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական ԼՂՀ պետական սահմանը հատած, անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին առևանգելու ու սպանելու մեղադրանքով դատապարտված դիվերսանտներ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, և մի քանի այլ գերիներ՝ ընդհանուր 12 մարդ, իսկ Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել 44 գերիներ:

Лента

Рекомендуем посмотреть