Ադրբեջանցի դիվերսանտների արտահանձնման որոշումն ընդունվել է նրանց կողմից սպանված տղայի ծնողների համաձայնությամբ. Արցախի նախագահը պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցի դիվերսանտների արտահանձնման որոշումն ընդունվել է նրանց կողմից սպանված տղայի ծնողների համաձայնությամբ. Արցախի նախագահը պարզաբանում է

2020-12-15 21:48 , Политика, 877

Ադրբեջանցի դիվերսանտների արտահանձնման որոշումն ընդունվել է նրանց կողմից սպանված տղայի ծնողների համաձայնությամբ. Արցախի նախագահը պարզաբանում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանրայնացրել է ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի՝ Ադրբեջան արտահանձնման որոշման շարժառիթները:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:

Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար»։

Արայիկ Հարությունյանը միաժամանակ ներկայացրել է Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը։

Նշենք՝ դեկտեմբերի 14-ին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի մեկնարկին հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած, անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին առևանգելու ու սպանելու մեղադրանքով դատապարտված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, և մի քանի այլ գերիների՝ ընդհանուր 12 մարդ, իսկ Ադրբեջանից Հայաստան վերադարձվեցին 44 գերիներ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть