Ի գիտություն վարորդների - RadioVan.fm

Онлайн

Ի գիտություն վարորդների

2017-02-08 18:35 , Общество, 812

Ի գիտություն վարորդների

2017 թվականի փետրվարի 13-ից գործարկվելու է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում (թիվ 98 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է: Այդ մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից՝ միաժամանակ նշելով, որ նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի փոփոխություններ.

— Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

— Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 26 հասցեի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 10 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Лента

Рекомендуем посмотреть