Մոնպելիե քաղխորհուրդն արցախահայությանն աջակցող բանաձև է ընդունել՝ Ֆրանսիայի կառավարությանը հայցելով ճանաչել Արցախի Հանրապետությունը - RadioVan.fm

Онлайн

Մոնպելիե քաղխորհուրդն արցախահայությանն աջակցող բանաձև է ընդունել՝ Ֆրանսիայի կառավարությանը հայցելով ճանաչել Արցախի Հանրապետությունը

2020-12-16 17:34 , Политика, 829

Մոնպելիե քաղխորհուրդն արցախահայությանն աջակցող բանաձև է ընդունել՝ Ֆրանսիայի կառավարությանը հայցելով ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության։

Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԳՆ)՝ տեղեկացնելով՝ բանաձևում քաղաքային խորհուրդը արտահայտում է՝

-Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը,

-կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին,

-հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին։

Лента

Рекомендуем посмотреть