Արցախում ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություն կկազմակերպվի, որին Արայիկ Հարությունյանը չի մասնակցի. նա խմբագրել է ուղերձը - RadioVan.fm

Онлайн

Արցախում ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություն կկազմակերպվի, որին Արայիկ Հարությունյանը չի մասնակցի. նա խմբագրել է ուղերձը

2020-12-16 20:55 , Политика, 1013

Արցախում ողջամիտ ժամկետում  արտահերթ ընտրություն կկազմակերպվի, որին Արայիկ Հարությունյանը չի մասնակցի. նա խմբագրել է ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խմբագրել է այսօր ավելի վաղ հղած ուղերձի «Ներքին քաղաքականությանն» առնչվող մասը՝ ավելացնելով, որ «առաջին իսկ հնարավորության պահին վայր է դնելու նախագահական լիազորությունները և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ:

«Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,-ուղերձի տեքստում ավելացրել է Արայիկ Հարությունյանը, որը միաժամանակ հայտնել էր, որ որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից՝ կառավարելով որպես անկուսակցական նախագահ՝ համագործակցելով այլ ուժերի հետ, իսկ հետագա արտահերթ ընտրություններին չի մասնակցելու:

Տեքստի այդ հատվածը՝ նախկինում:

Տեքստի այդ հատվածը՝ խմբագրումից հետո:

Հավելենք, որ նույն ուղերձում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրի համաձայն՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Лента

Рекомендуем посмотреть