Սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ․ Ավինյան - RadioVan.fm

Онлайн

Սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ․ Ավինյան

2020-12-17 11:50 , Политика, 891

Սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ․ Ավինյան

«Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով արդեն իրականացնում են տեղակայման աշխատանքներ»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարը գտնվում է Սյունիքում:

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ պաշտպանության նախարարությունը նաև օրվա ընթացքում կտեղեկացնի, թե ինչ աշխատանքներ են իրականցվում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ:

«Մարզպետն այս փուլում աշխատանք է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Իմ ստացած տեղեկատվության համաձայն, այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Եվ, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանները, բնականաբար, ամուր են և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի»,-շեշտել է նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть