Փաշինյանի հրաժարականն է պահանջում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի հրաժարականն է պահանջում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը

2020-12-17 18:28 , Политика, 1082

Փաշինյանի հրաժարականն է պահանջում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնում է, որ միանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության և մայր բուհի՝ Երևանի պետական համլասարանի (ԵՊՀ) գիտական խորհրդի կոչին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Տարածած հայտարարությունում ասված է․

«Հարգելի հայրենակիցներ,

գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:

Խնդրում ենք նաև կազմակերպել ԱԺ-ում վարչապետի ընտրություն և ստեղծել բացառապես պրոֆեսիոնալների կառավարություն»:

Հիշեցնենք՝ ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նոյեմբերի 20-ին ընդունել է հայտարարություն՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Ընդգծեց, որ Ղարաբաղում լիակատար զինադադար հաստատելու մասին նոյեմբերի 9-ին «խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրել է խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ, իսկ դրա հետևանքով օրըստօրե խորացող անջրպետները և երկպառակտությունները կարող են կործանարար լինել պատերազմի արհավիրքի հետ բախված մեր պետականության համար, մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի»։

Նոյեմբերի 25-ին էլ ԳԱԱ նախագահությունը հայտարարություն ընդունեց՝ Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում պահանջելով ՀՀ կառավարության հրաժարականը։

Лента

Рекомендуем посмотреть