ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում. իշխանական պատգամավորը վստահեցնում է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում. իշխանական պատգամավորը վստահեցնում է

2020-12-17 18:32 , Политика, 1174

ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում. իշխանական պատգամավորը վստահեցնում է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

«Սիրելի՛ սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ

1Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։

2 Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։

3 Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։

4 Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։

5 Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։

6.ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով:

7. Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։

Հ.Գ. Սիրելի՛ սյունեցիներ, ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։

Նշենք՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այսօր առավոտյան հրահանգվել է վաղը մինչև 17.00-ն Կապանի դիրքերը հանձնել թշնամուն։

«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնել է քաղաքապետը՝ նշելով, որ ստորագրված եռակողմ հայտարարությունով որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել: «Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որևէ բան չկա»,-ասել է նա։

ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու են ռուս սահմանապահներ։

Лента

Рекомендуем посмотреть