Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ բողոքել են պարգևավճար չտրամադրելու՝ Մարությանի որոշման դեմ. խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ բողոքել են պարգևավճար չտրամադրելու՝ Մարությանի որոշման դեմ. խոսնակ

2020-12-17 21:11 , Политика, 1304

Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ բողոքել են պարգևավճար չտրամադրելու՝ Մարությանի որոշման դեմ. խոսնակ

Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով տալ այն: Այդ մասին գրում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:

Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, գրել է.

«Լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:

Իրականությունը հետևյալն է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի և պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգևավճարներ:

Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգևավճարները:

Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»:

Лента

Рекомендуем посмотреть