Դեպի Եռաբլուր հիշատակի երթը՝ շաբաթ օրը՝ 13:00-ին - RadioVan.fm

Онлайн

Դեպի Եռաբլուր հիշատակի երթը՝ շաբաթ օրը՝ 13:00-ին

2020-12-17 21:26 , Общество, 1383

Դեպի Եռաբլուր հիշատակի երթը՝ շաբաթ օրը՝ 13:00-ին

Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր հայտարարված հիշատակի երթը տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք՝ սևազգեստ մայրերը հայտարարել են, որ թույլ չեն տալու, որ վարչապետը մտնի Եռաբլուր:

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում սգո օրեր են հայտարարված:

Лента

Рекомендуем посмотреть