Իրանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան - RadioVan.fm

Онлайн

Իրանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան

2020-12-18 18:53 , Политика, 902

Իրանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում բացվելու է սգո մատյան։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Արցախյան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է սուգ։

Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում բացվելու է սգո մատյան։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ դեսպանությունը նպատակահարմար է գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected])»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть