Վարդաշատի իր տանը մնացած 80-ամյա կինը սպանվել է ադրբեջանական զինվորների կողմից. Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Վարդաշատի իր տանը մնացած 80-ամյա կինը սպանվել է ադրբեջանական զինվորների կողմից. Արցախի ՄԻՊ

2020-12-18 22:33 , Право, 2394

Վարդաշատի իր տանը մնացած 80-ամյա կինը սպանվել է ադրբեջանական զինվորների կողմից. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է՝ 80 տարեկան Նինա Դավթյանը, ով մնացել էր Հադրութի Վարդաշատ գյուղի իր տանը, սպանվել է ադրբեջանական զինծառայողների կողմից։

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:

Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին եւ աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետեւանք:

Նշեմ, որ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։

Նշենք՝ այսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել էր, որ մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 35 հայ զինծառայողի աճյուն և տարեց մի կնոջ մարմին՝ Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում:

Лента

Рекомендуем посмотреть