Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանում երկու գլխավոր հյուպատոսությունները - RadioVan.fm

Онлайн

Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանում երկու գլխավոր հյուպատոսությունները

2020-12-19 13:05 , Мир, 961

Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանում երկու գլխավոր հյուպատոսությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշում է կայացրել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում: ՏԱՍՍլրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Պետքարտուղարը խորհրդակցություն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանի հետ, որի ժամանակ որոշում է կայացվել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և դադարեցնել աշխատանքները Եկատերինբուրգում»,-հայտարարել է դիվանագետը՝ նշելով, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի վերակազմավորումն իրենց թույլ կտա առավել արդյունավետ և անվտանգ կերպով խթանել արտաքին քաղաքական շահերը Ռուսաստանում։

Лента

Рекомендуем посмотреть