ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուսի Հանրապետություն չեղյալ է համարվել։ Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի մեկ այլ՝ փետրվարի 7-ին ստորագրած որոշման համաձայն, հիշեցնենք, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը 2017 թվականի մարտի 2-5-ը պետք է գործուղվեր Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: