Բժիշկները վստահեցրել են՝ տղաների կյանքին վտանգ չի սպառնում․ Հարությունյանն ու Ավինյանն այցելել են հայրենիք վերադարձված 6 զինծառայողներին - RadioVan.fm

Онлайн

Բժիշկները վստահեցրել են՝ տղաների կյանքին վտանգ չի սպառնում․ Հարությունյանն ու Ավինյանն այցելել են հայրենիք վերադարձված 6 զինծառայողներին

2020-12-21 23:26 , Общество, 1105

Բժիշկները վստահեցրել են՝ տղաների կյանքին վտանգ չի սպառնում․ Հարությունյանն ու Ավինյանն այցելել են հայրենիք վերադարձված 6 զինծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժօգնություն ստացող Պաշտպանության բանակի 6 ժամկետային զինծառայողներին, որոնք հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:

«Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը:

Երեկ հայտնել էինք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից հայրենիք վերադարձած ժամկետային 6 զինծառայողները՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Лента

Рекомендуем посмотреть