Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել է տեղեկատվություն՝ Խծաբերդում շրջափակման մեջ ընկած 53 հայ զինվորականի մասին․ վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է - RadioVan.fm

Онлайн

Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել է տեղեկատվություն՝ Խծաբերդում շրջափակման մեջ ընկած 53 հայ զինվորականի մասին․ վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է

2020-12-22 17:32 , Право, 877

Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել է տեղեկատվություն՝ Խծաբերդում շրջափակման մեջ ընկած 53 հայ զինվորականի մասին․ վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է

Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ դեկտեմբերի 18-ին Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել, ինչպես նաև տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, դեկտեմբերի 12-ին վերսկսել էր հարձակողական գործողությունները Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին։ Նշենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 16-ին, առավոտյան 10։26-ին, հայտնել էր, որ նախորդ օրը երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Նույն օրն ավելի ուշ նշյալ գերատեսչությունը մանրամասնել էր, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Նշվել էր, որ միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть