Մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարումները, կլինի գնաճ․ Իշխան Սաղաթելյան - RadioVan.fm

Онлайн

Մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարումները, կլինի գնաճ․ Իշխան Սաղաթելյան

2020-12-22 19:32 , Политика, 1052

Մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարումները, կլինի գնաճ․ Իշխան Սաղաթելյան

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով համակարգում է ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը, որն այսօրվանից Հանրապետության հրապարակում շուրջօրյա նստացույց է անում, հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական աղետի։

Նա արձանագրել է

«-Պատերազմի և դրա խայտառակ պարտության հետևանքով աննախադեպ ավելացել են երկրի սոցիալական և առողջապահական ծախսերը,

-մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները,

Մինչ այդ

-պետական բյուջե եկամուտների կրճատումը շարունակվում է,

-կայուն աճում է երկրի արտաքին և ներքին պարտքը,

-կտրուկ նվազել է երկրի տնտեսական ակտիվությունը,

-արձանագրվել է երկրից կապիտալի աննախադեպ արտահոսք

-արժեզրկվում է մեր երկրի ազգային արժույթը,

-առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նվազում,

-արդեն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատևման, պարենային անվտանգության խնդիրները,

-առաջիկայում սպասվում է գազի, էլէկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների բարձրացում,

Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու՝ արագ տեմբերով աճում են գործազրկությունը, ապագայի հանդեպ անորոշության զգացումը ու բացասական սպասումները:

Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետևողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի և ձախողումների թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հեռացումը պաշտոնից:

Առանց Նիկոլի մենք ունենք փրկության հնարավորություն, Նիկոլի հետ մեր պետությունը դատապարտված է կործանման։ Առաջնորդվել պետք է բացառապես այս տրամաբանությամբ»։

Лента

Рекомендуем посмотреть