Երթևեկության խախտումներ արած ռազմական գործողություններին մասնակցածների տուգանքները կհամաներվեն - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության խախտումներ արած ռազմական գործողություններին մասնակցածների տուգանքները կհամաներվեն

2020-12-24 16:05 , Право, 966

Երթևեկության խախտումներ արած ռազմական գործողություններին մասնակցածների տուգանքները կհամաներվեն

ՀՀ կառավարությունը նախատեսում է համաներել ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումները․ խնդիրը վարչապետի հետ Գորայքում հանդիպմանը բարձրացրել է քաղաքացիենրից մեկը։

«Երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել: Մենք արագ արձագանքում ենք»,-կառավարության այսօրվա նիստում հարցի քննարկմանն ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է այնպես անել, որ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդ արտոնություններից օգտվել։

«Կարևոր է, որ այստեղ պաշտպանության նախարարությունը մաքսիմալ էֆեկտիվ աշխատի։ Այստեղ նաև կարևոր է մտածել կամավորների մասին։ Ճիշտ է, իրենք ռազմական գործողություններին ակտիվ չեն մասնակցել, բայց որոշակի կամավոր աշխատանք են իրականացրել։ Այս հարցի քննարկման ժամանակ այս շահառուների նույնականացման մասին էլ պետք է մտածել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ խնդրի երկու լուծում է առաջարկվում։

«Առաջարկում ենք մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունում, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է, իսկ երկրորդ կարգավորումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է: Հետևաբար, որ տարբերակն էլ որ ընդունելի լինի՝ պատրաստ ենք դրանց կատարմանը»,- ասաց Ֆիդանյանը:

Лента

Рекомендуем посмотреть